«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Մինչ Դոնալդ Թրամփը Փաշինյան Նիկոլին Ալիև Իլհամի «հայրենակիցն» անվանեց, Բելգիայի թագուհի Մաթիլդան ԵՊՀ եկավ

Մինչ Դոնալդ Թրամփը Փաշինյան Նիկոլին Ալիև Իլհամի «հայրենակիցն» անվանեց, Բելգիայի թագուհի Մաթիլդան ԵՊՀ եկավ
15.10.2025 | 10:35

Ի՞նչ էր «կորցրել» տիկին Մաթիլդան ԵՊՀ-ում: Քանի որ վերջինս մասնագիտությամբ հոգեբան է և լոգոպեդ, ապա վարկած կա, որ ԵՊՀ-ի ղեկավար անձնակազմից շատերը ցանկություն ունեն թագուհու մասնագիտական ծառայություններից օգտվելու:

«Իմ հոգեբանն ու լոգոպեդն անձամբ Բելգիայի թագուհին էր»,- իրենց մեմուարներում կգրեն ԵՊՀ-ի այսրոպեական ղեկավարները: Վատ չի հնչում, չէ՞:

Սակայն, ըստ ԵՊՀ-ից ստացված տեղեկությունների, մեմուարների վարկածից բացի կա նաև այլ արժանահավատ վարկած:

ԵՊՀ-ում լսել են, որ շախմատի օրենքներով զինվորը կարող է թագուհի դառնալ: Եվ այս մտքով ոգևորված, ԵՊՀ-ի ղեկավարները փորձում են արմատապես փոխել իրենց կյանքը: Եվ թքած, որ զինվորը տղամարդ է, իսկ թագուհին` կին: Հանուն համապարփակ իշխանության կարելի է ամեն ինչ զոհաբերել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ․Գ.

Շախմատում թագուհուն նաև ֆերզ են անվանում: Կարո՞ղ է ԵՊՀ-ում Մաթիլդային ֆերզի տեղ են դրել:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ